Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ Արման Եղոյան

Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ Արման Եղոյան

Նախնական պայմանավորվածություն կա և, ըստ դրա, հանդիպում պետք է լինի Հայաստանի և  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, թե Վաշինգտոնում կայացած հանդիպումը չի հակասում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։

«Բանակցություններից հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի», – ասաց պատգամավորը։

Հարցին, թե հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները, սովորաբար, ի օգուտ Հայաստանի չեն լինում՝ Եղոյանը պատասխանեց.

«Ես համաձայն չեմ, որ բանակցություններն ի օգուտ Հայաստանի չեն եղել, պատերազմն ի օգուտ Հայաստանի չի եղել»։

Leave a Reply

Your email address will not be published.