Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողել է։
ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
«Հա, ինչ-որ ձեռքբերումներ կան, փոքր հաղթանակներ եղել են, կապ չունի, քանի դեռ Փաշինյանը վարչապետի աթոռին է, ընդդիմությունը ձախողել է», – ասել է Մամիջանյանը
Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմությունն ինչ-որ գործընթացներ սկսի՝ Մամիջանյանը պատասխանել է՝ հնարավոր է ամեն ինչ: