Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ Ներքին Չարբախ 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Գրիգոր Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Սենիկ Կարապետյանի վարած ВАЗ-2121 մակնիշի ավտոմեքենաները:
Niva-ն կողաշրջվել է, իսկ Niva-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: