Ամեն օրը կարևոր է մարդկանց կյանքը փրկելու համար․ ԱՀ ՄԻՊ

Ամեն օրը կարևոր է մարդկանց կյանքը փրկելու համար․ ԱՀ ՄԻՊ

 

Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է ցեղասպանական  գործողություն։ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ այս մասին 8 ամիս շարունակ ԱՀ ՄԻՊ-ը տարբեր զեկույցներով, տեղեկանքներով, կազմակերպությունների մշտապես ներգրավվածությամբ ներկայացրել է բոլոր փաստերը։

«Միջազգային ներգրավվածությունը՝ ցեղասպանության կանխման հարցում, անհրաժեշտ է րոպե առաջ կիրառել։ Հույս ունեմ նաև , որ այս ասուլիսի ընթացքում հնչած մտքերը կօգնեն ճնշում գործադրել քաղաքական մակարդակում որոշում ընդունողների վրա,որ լինեն ոչ թե երեկվա ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում հնչած պրոտոկոլային հայտարարությունները, այլ՝ հստակ գործողություններ։ Ամեն օր Արցախում ապրող մարդու, այդ թվում՝ երեխաների համար օրհասական իրավաճակ է։ Ամեն օրը կարևոր է մարդկանց կյանքը փրկելու համար»,- ասաց Ստեփանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published.