4-րդ հարկից ընկած 2 տարեկան փոքրիկի վիճակը ծանր է. ԲԿ–ից մանրամասներ են հայտնում

4-րդ հարկից ընկած 2 տարեկան փոքրիկի վիճակը ծանր է. ԲԿ–ից մանրամասներ են հայտնում

Չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։

Leave a Reply

Your email address will not be published.