Փետրվարի 6-ին Թուրքիայի Մարաշում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով հազարավոր մարդիկ զոհ գնացին և դարձան անօթևան։ Թուրքիայի 10 նահանգներում մահացել է առնվազն 45,000 մարդ, առնվազն 80,278 մարդ վիրավորվել է և տուժել է 13,5 միլիոն մարդ։ Տուժել է 4 միլիոն և փլուզվել է շուրջ 12,141 շենք։
Փլատակների տակ հայտնվածներից ոմանք ուղիղ հեռարձակել են իրենց օգնության խնդրանքները սոցիալական ցանցերում, փորձել են ցույց տալ տեղանքը, որպեսզի որքան հնարավոր է շուտ փրկարարները կարողանան գտնել իրենց։ Երկրաշարժը ճանապարհներին լայն ճեղքեր է առաջացրել, դրա հետևանքով հրդեհներ են բռնկվել ամբողջ տարածաշրջանում։
Երկրաշարժից հետո բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային այդ թվում նաև Հայաստանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել էր Անկարա ի աջակցություն Թուրքիայի։
Մանրամասն՝ ԲԱՑ TV-իի պատրաստած ռեպորտաժում