Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում. Սարգիս Խանդանյան

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում. Սարգիս Խանդանյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնել է , որ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
«Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա»,- ասաց Խանդանյանը։ Նա չի կարծում, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտություն կամ օրակարգում Սիմոնյանի հրաժարականի թեման քննարկելու հարց կա։
Մանրամասները ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.