«Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը»․ Ապրիլի 7-ը պատմության մեջ

«Հայաստանում նշվում է մայրության և գեղեցկության տոնը»․ Ապրիլի 7-ը պատմության մեջ

Մայրության և գեղեցկության օրն է այսօր նշվում Հայաստանում։ Իսկ թե պատմության մեջ ի՞նչ այլ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել ապրիլի 7-ին Բաց TV-ն առանձնացրել է և ներկայացնում է ձեր ուշադրությանը։

 

1954 թվականի ապիլի 7-ին է ծնվել հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող Ջեքի Չանը։ Ջեքի Չանն իր հերոսներին կերտել է ընդօրինակելով Բրյուս Լիին։ Ընդ որում նա ընդօրինակել է Լիին և՛ նրա կենդանության, և՛ մահվան օրոք։ Ի տարբերություն Բրյուս Լիի հերոսների, որոնք որպես կանոն անկոտրում են, Չանի հերոսները մի փոքր միամիտ են և հիմար, ապրում են իրենց ընկերների, ընտանիքների և ընկերուհիների հովանավորության ներքո։ Բայց ի վերջո նրանք միշտ կարողանում են հաղթահարել դժվարությունները և ամուր կանգնել իրենց ոտքերի վրա։

1939 թվականի այս օրն է ծնվել նաև ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան։ Նրան մեծ ճանաչում է բերել իր «Կնքահայրը» կինոեռագրությունը և Վիետնամի պատերազմի մասին պատմող «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը։ Կոպպոլան Օսկարի հնգակի դափնեկիր է։ Ի դեպ հանրահայտ դերասան Նիկոլաս Քեյջը ռեժիսորի եղբորորդին է։

Կանանց միջազգային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է մարտի 8-ին, մինչդեռ Մոզամբիկում տոնը հենց այսօր է՝ ապրիլի 7-ին։

Ռուանդայում այսօր ցեղասպանության հիշատակի օրն է։ Ռուանդացիների ցեղասպանությունը իրականացվել է 1994 թ. իշխանության գլուխ եկած ժամանակավոր կառավարության կողմից։ Արդյունքում մոտ 100 օրվա ընթացքում Ռուանդայում տարբեր տվյալներով մահացել է 500.000-ից 1.000.000 մարդ։

1950 թվականից սկսած ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է Առողջապահության համաշխարհային օրը։ 1948 թվականին այդ օրն է ընտրվել Համաշխարհային Առողջապահության կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա այս օրը անդրադառնում է որևէ թեմայի և անց է կացնում տարբեր պրոպագանդող միջոցառումներ։

Leave a Reply

Your email address will not be published.