Ավտովթար Սյունիքի մարզում. տուժել են ավտոբուսի ուղևորները

Ավտովթար Սյունիքի մարզում. տուժել են ավտոբուսի ուղևորները

Ավտովթար է եղել  Սյունիքի մարզում։  Ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան բախվել են Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին։
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «Lada Niva» մակնիշի ավտոմեքենան ու «Paz» մակնիշի ավտոբուսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան` ժամը 9-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին։
«Paz» մակնիշի ավտոբուսի 2 ուղևորներին տեղափոխել են Մեղրու ԲԿ:

Leave a Reply

Your email address will not be published.