Ուժը Հայրենյաց կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ (տեսանյութ)

Ուժը Հայրենյաց կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ (տեսանյութ)

Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ խոսելու մեր մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի մասին։ Այսօր և տարվա մնացած օրերին մենք կարող ենք մեր ջերմությամբ, մեր հոգատարությամբ ու մեր աշխատանքով նրանց ու բոլորի համար կյանքը դարձնել շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ:

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել մեր անմահ հերոսների մայրերին և քույրերին, ցանկանում եմ նշել, որ մենք ձեզ չենք մոռացել և չենք մոռանալու: Ձեր զավկների սխրանքը երբեք չի մոռացվի:

Leave a Reply

Your email address will not be published.