Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:

Leave a Reply

Your email address will not be published.