ԵՄ դիտորդների անիմաստ լինելը երկու ժամում ապացուցեց Ադրբեջանը` Տեղ գյուղ մտնելով. Զաքարյան

ԵՄ դիտորդների անիմաստ լինելը երկու ժամում ապացուցեց Ադրբեջանը` Տեղ գյուղ մտնելով. Զաքարյան

Քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանի խոսքով` Տեղ գյուղի դեպքերով ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը անվտանգություն չի ապահովում Հայաստանի համար։
Եվրոպական դիտորդական առաքելության անիմաստ լինելը մի քանի ժամում ապացուցեցին ադրբեջանցիները` գնալով և նստելով Տեղ գյուղի տարածքում։ Նման կարծիք մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նշենք, որ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Ապրիլի 6-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
Նրա խոսքով` Տեղ գյուղի դեպքերով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ ԵՄ դիտորդական առաքելությունն անվտանգություն չի ապահովում Հայաստանի համար։ Իսկ այս պայմաններում Հայաստանի համար անվտանգային հարցով շարունակում է իր կարևոր դերն ունենալ Ռուսաստանը։

Leave a Reply

Your email address will not be published.