ՔՊ-ն հաջորդ շաբաթ նիստեր կանի. «Ժողովուրդ»

ՔՊ-ն հաջորդ շաբաթ նիստեր կանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը:

Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական եւ կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցերին»:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.