Պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը կիրականացվի կոնկրետ չափով. նախագիծ․ «Փաստ»

Պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը կիրականացվի կոնկրետ չափով. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, N 1091-Ն որոշմամբ, 2020 թ.-ից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Ծրագրի միջոցով 2023 թ. մարտի 6-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 1002 զինծառայող:

N 1091-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, պետության կողմից բնակարանի պայմանագրային գնի 10 տոկոս կանխավճար տրամադրելու միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 996 շահառու (միջին աջակցությունը մեկ շահառուի հաշվարկով կազմել է 2 237 266 դրամ): Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, վճարված տոկոսներից 3 տոկոս սուբսիդավորման հատկացմամբ պետական աջակցություն է ստացել 1557 շահառու (միջին սուբսիդավորումը մեկ շահառուի հաշվարկով՝ 562 541 դրամ): Որոշման «Լրացուցիչ երաշխիքներ» 3-րդ գլխով սահմանված պետբյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկի չմարված մայր գումարի 10-100 տոկոս մարման ենթակա հիփոթեքային վարկի մարման համար պետական աջակցություն է ստացել 35 շահառու (միջին մարումը մեկ շահառուի հաշվարկով՝ 2 195 848 դրամ):

Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.