ՔՊ-ն որոշել է վերականգնել կուսակցության արարողակարգերից մեկը․ Մամուլի տեսություն (տեսանյութ)

ՔՊ-ն որոշել է վերականգնել կուսակցության արարողակարգերից մեկը․ Մամուլի տեսություն (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ շաբաթ նիստեր կանի: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 11-ին արդեն մեկնարկում են ԱԺ նիստերը: Իշխող ֆրակցիան երկուշաբթի օրը՝ նիստերի մեկնարկի նախորդ օրը, խմբակցության նիստ կանի, որի ընթացքում կքննարկեն ԱԺ մեկնարկելիք նիստերի օրակարգի հետ կապված հարցեր: Իսկ արդեն երեքշաբթի ՔՊ վարչության նիստ տեղի կունենա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վարչության նիստերին իշխող ուժի անդամները վարչապետի հետ կքննարկեն ներքաղաքական եւ կուսակցաշինական հարցեր: Վարչության նիստին անդրադարձ կլինի նաեւ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցերին։

Մանրամասները ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

 

Leave a Reply

Your email address will not be published.