Ադրբեջանցիները հայտնվել են Սիսիանում, թակել համայնքի բնակիչների մեկը դուռը

Ադրբեջանցիները հայտնվել են Սիսիանում, թակել համայնքի բնակիչների մեկը դուռը

Բնունիս համայնքի ղեկավարը հայտնեց, որ դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
 Երեկ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց համայնքի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։
«Ադրբեջանցիները բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն, և ոստիկաններն էլ շատ արագ եկել են»,–ասաց Հովհաննիսյանը։
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի 2 զինծառայողներից մեկին ձերբակալել են։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողներ են անհետ կորել։

Leave a Reply

Your email address will not be published.