Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի- երկկողմանի երթևեկության

Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի- երկկողմանի երթևեկության

Պատճառը «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում գնացքի տեխնիկական խափանումն է։
Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի- երկկողմանի երթևեկության։ Տեղեկությունը հրապարակվել է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում
«Այսինքն` ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետև իջնում գնացքից և մյուս գիծ տեղափոխվում «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Մետրոպոլիտենը ուղևորներին խնդրում է հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.