Սեյրան Օհանյանին, Գրիգորի Խաչատուրովին և ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել

Սեյրան Օհանյանին, Գրիգորի Խաչատուրովին և ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել

Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է հոդվածները, որոնցով մեղադրվում են նախկին պաշտոնյաները։
 Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։ Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով),
«Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում):
Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի:
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.