Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը. բացառիկ մանրամասներ

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը. բացառիկ մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ էր գնացել: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը: Վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերը: Ստեղծվել է 49.5 հա ինտենսիվ այգի, պետական օժանդակության ծրագրի շրջանակում մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմել է 339.1 հա, լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, տրամադրվել է 330 միավոր վարկ: Մարզում ձեռք են բերվել ագրոպարենային սարքավորումներ, ինչի նպատակով ծախսվել է 201 մլն 200 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա ընթացքում Վայոց ձորում կնքվել է 54 մթերման պայմանագիր, ինչպես նաև ապահովագրական 42 պայմանագիր, որից փոխհատուցվել են 16-ը:

2022 թվականի ընթացքում մարզում ձեռք է բերվել 63 գլուխ տոհմային եղջերավոր կենդանի, կառուցվել է 3 «խելացի» անասնաշենք, ինչի համար ներդրվել է 40 մլն 500 հազար դրամ: Արդեն իսկ մարզում առկա է 6 «խելացի» անասնագոմ, ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել ևս 5-ը: Մարզում առկա է 15 հազար 900 հեկտար վարելահող, որից մշակվում է 60 տոկոսը: Աշխատանքներ են տարվում մշակվող ցանքատարածքների ծավալը տարեցտարի ընդլայնելու ուղղությամբ: Այնուհետև հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի մարզում այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։  ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ Դեպքը տեղի է ունեցել Մալիշկա գյուղում:

Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է, գյուղում վարձով է ապրում։ «Մալիշկան մեծ գյուղ է, Բերձորից շատ ընտանիքներ են ապրում, ես չեմ կարող ասել, թե ով է եղել»,- ասել է գյուղապետը։ Նա պատմել է, որ այցի ընթացքում նա եղել է Փաշինյանի կողքին, և այդ միջադեպը չի նկատել։

Նշենք, որ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։  Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, 47-ամյա մի կին չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում վարչապետի գործունեությանը միջամտելու նպատակով փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է նրա ուղղությամբ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց

ձորի մարզային քննչական վարչությունում նախատեսվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։ Այնուհետև պարզ դարձավ, որ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռբակալված կինը որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։

Leave a Reply

Your email address will not be published.