Երևանի ավագանու նիստին ներկա չէին մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամները։
Երևանի ավագանու արտահերթ նիստում նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ քվորում չեղավ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նիստի սկզբում քվորում չլինելու պատճառով 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո կրկին քվորում չապահովվեց և նիստը չկայացավ։
Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նոր քաղաքապետի ընտրության համար արտահերթ նիստ էր հրավիրվել այսօր` ապրիլի 11-ին։ Արտահերթ նիստ հրավիրելու որոշումն ընդունվել էր ապրիլի 4-ին ` ավագանու նիստում։
Նույն օրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ իրենք ներկա չեն լինելու քաղաքապետի ընտրության նիստին, քանի որ թեկնածու չունեն։
Քանի որ Երևանի ավագանու կազմում մեծամասնությունը «Իմ քայլը» խմբակցությունն է (ավագանու 65 անդամից 53–ը իմքայլականներ են, ընտրությունները չկայացան քվորումի բացակայության պատճառով։
Մանրամասներն ՝ այստեղ