Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում. Սարգիս Խանդանյանը՝ չհայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մասին

Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում. Սարգիս Խանդանյանը՝ չհայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք ասաց որ դա քաղաքական գնահատականի հարց չէ, և որ նա չի կարող պատասխանել այդ հարցին։

«Սա պետք է համապատասխան մարմինները պատասխանեն՝ պաշտպանության նախարարություն, ԱԱԾ։ Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ կապված», – ասաց Խանդանյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանցի երկու զինծառայողներ էին հատել ՀՀ սահմանը։ ՊՆ-ն հայտնել էր, որ նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Լրագրողների հետ զրույցում այսօր էլ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե երկրորդ ադրբեջանցուն դեռևս չեն հայտնաբերել։

Հարցին, թե նրա՝ Հայաստանում գտնվելը ինչ ռիսկեր կարող է առաջացնել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց.

«Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և այլն, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություններ ունեն»։

Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.