Հայաստանը գերիների հարցը բանակցությունների հիմք երբեք չի դարձրել․ իշխանական պատգամավորը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինվորների մասին

Հայաստանը գերիների հարցը բանակցությունների հիմք երբեք չի դարձրել․ իշխանական պատգամավորը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինվորների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սիսիանում ադրբեջանցիների հայտնվելու հանգամանքին։

«Ես կարծում եմ՝ այս հարցի հետ կապված օպերատիվ իրավիճակին տիրապետելու խնդիր կա, կարծում եմ՝ իրավասու մարմինները պետք է տան այդ հարցի պատասխանը, սա քաղաքական գնահատականի հարց չէ։ Հարցը ՊՆ-ի, ԱԱԾ-ի տիրույթում է, չեմ ցանկանում կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ կապված»,- ասաց պատգամավորը։

Խոսելով տեղի ունեցածի անվտանգային ռիսկերի մասին՝ պատգամավորը ասաց․

«Մեկ հոգու՝ Հայատանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում, այստեղ լրացուցիչ ուշադրության կարիք կա»։

Հարցին՝ քննարկումներ կա՞ն նրան Ադրբեջան վերադարձնելու հարցի շուրջ, Խանդանյանն ասաց․

«Հայաստանը գերիների հարցը երբեք բանակցությունների հիմք չի դարձրել ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, որ բոլոր գերիները պետք է անմիջապես  վերադարձվեն ու այս պահանջը Ադրբեջանը երկու տարուց ավելի է՝ չի կատարում, մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում։ Կոնկրետ այս թեմայի հետ կապված՝ մենք խորհրդարանական կամ ֆրակցիայի մակարդակում քննարկում չենք ունեցել»։

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.