Սյունիքից «Հրապարակին» հայտնել են, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ և բազմաթիվ վիրավորներ:
Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
«Մեզ ասացին, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից»,- գրում է «Հրապարակը»։