ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:
Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր հայրենիքը:
Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»։
Չթողեք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»։
Նյութն ՝ այստեղ