Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց

Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:
Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Մհեր Սահակյանը նախորդ օրը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը, սակայն Սահակյանն այսօր Սյունիքում է ու չի մասնակցել քվեարկությանը:

Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Մանրամասներն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.