Որևէ բան բացառել հնարավոր չէ. ՀՀ պաշտպանության փոխնախարարը՝ հնարավոր սադրանքների մասին

Որևէ բան բացառել հնարավոր չէ. ՀՀ պաշտպանության փոխնախարարը՝ հնարավոր սադրանքների մասին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառում, որ սադրանքներ կարող են կրկին լինել:
«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք, ինչ կտանք, դա ընդունեք իրականություն», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ առաջնագծում այս պահին իրավիճակը հանգիստ է:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:
 Հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր:
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.