Շարունակում են կռվել, և պատերա՞զմ է սկսվում. Խաչատրյանը խոսեց բանակցությունների մասին

Շարունակում են կռվել, և պատերա՞զմ է սկսվում. Խաչատրյանը խոսեց բանակցությունների մասին

Արմեն Խաչատրյանը նշել է , որ մեր զինվորներն Ադրբեջանի սանձարձակությանը հստակ պատասխան են տվել։
Բանակն իր առջև դրած խնդիրը դժվարությամբ, բայց փայլուն է կատարել։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։
«Այդտեղ անընդհատ բանակցություններ են ընթանում` ամեն ինչ անում են, որ ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։ Երեկ էլ ադրբեջանցիներն իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել են մեր դիրքերին, որ ինչ-որ բան բանակցեն։ Եկել-պահանջել են, որ ինժեներական աշխատանքներ չկատարեն, մերոնք էլ պատասխան են տվել, ու հետո մարտական գործողություններ են սկսել։ Մեր զինվորներն Ադրբեջանի սանձարձակությանը հստակ պատասխան են տվել»,–ասաց Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ մարտերը դադարեցվել են երկու երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում.
«Այսինքն` հարցը դրվել է այսպես` շարունակո՞ւմ են կռվել, զոհեր տալ և դա վերաճում է պատերազմի, թե՞ դադարեցնում են մարտերը։ Որոշել են դադարեցնել»։
Նա հավելեց, որ իրավիճակը կայուն մնալու հարցով որևէ երաշխիքներ չկան։
Մանրամասները ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.