Եկեք այս օրերին իրար չմեղադրենք թշնամուն ծառայելու մեջ․ Գեղամ Նազարյան

Եկեք այս օրերին իրար չմեղադրենք թշնամուն ծառայելու մեջ․ Գեղամ Նազարյան

ԱԺ ելույթի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ասել է ,որ առաջարկում է այս օրերին ընդհանրապես փակվեն զինվորական խանութները, որոնք զինվորական հագուստ են վաճառում։

«Դրանք դառնում են բանակում ոչ կարգապահական պահվածքի առիթ, այսինքն` ավելի լավերը կրում են լավ համազգեստ, միջինները՝ այլ և այլն։ Բացի այդ կոչ եմ անում ծնողներին սմարթֆոններ չտալ կամ չուղարկել իրրենց երեխաներին, որովհետև դա բխում է հենց իրենց երեխաների անվտանգությունից»,- ասաց նա։

Նազարյանն առաջարկեց հնարավորինս շուտ փոխել նաև բանակի համազգեստը։

«Գիտեմ, որ նման նախաձեռնություն կա, բայց այնուամենայնիվ մեր բանակի համազգեստը պետք է հնարավորինս շուտ փոխվի, դառնա ավելի լավը, ուրիշը, որ չհիշեցնի 44-օրյա պատերազմը։ Ու վերջում խնդրում եմ մենք հանրությանը օրինակ ծառայենք ու հատկապե այս օրերին այստեղ իրար չմեղադրենք հանցագործությունների, թշնամուն ծառայություններ մատուցելու մեջ»,- ավելացրեց պատգամավորը։

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.