ԵԱՀԿ նախագահի խոսքով` կողմերը պետք է մեխանիզմներ օգտագործեն խաղաղություն ապահովելու համար։ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու համար շարունակեն ուղիղ շփումները։
«Տեղեկացել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը։Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նման երկխոսություն և հաղորդակցություն հաստատվի»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում։
«Բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին», – ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Բաքվի և Երևանի միջև անմիջական շփումները դադարեցվել են։ Բայրամովը պնդել է, որ միջազգային միջնորդներն իբր փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։
Մանրամասներն ՝ այստեղ