Վիրավոր զինծառայողներից 4–ը Երևանում են, 2–ը՝ Սիսանում։
Ավանեսյանի խոսքով` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված վեց զինծառայողներից չորսը Երևանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սիսիանում գտնվող զինծառայողներին Երևան տեղափոխելու կարիք այս պահին չկա»,–ասաց Ավանեսյանը։
Տեղ գյուղի մոտ հայ զինծառայողների սպանության դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել
Նրա խոսքով` վեց զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր։
«Միայն մեկ զինծառայողի վիճակն է բավական ծանր, բայց արվում է ամեն ինչ, որպեսզի նրա վիճակը կայունացվի։ Այսօրվա ընթացքում բավական կայուն է եղել նրա վիճակը։ Մնացած վիրավորների մասով արվել են վիրահատական միջամտություններ»,–ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով վիրավորների Երևան տեղափոխմանը` նախարարը նշեց, որ աշխատանքները կատարվել են գիշերը, բայց ոչ սանավիացիայով, քանի որ այն գիշերը չի կարող օգտագործվել։
«Տեղափոխումներն իրականացվել են հնարավորինս կարճ ժամկետներում, և գիշերը մեր հիվանդները եղել են Երևանում։ Այսօր նրանց վիճակը կայուն է եղել։
Նյութն ՝ այստեղ