Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ առաջարկի իրականացման միակ խոչընդոտը Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն է։
Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրամիության դիվանագիտական ծառայության առաջարկությունները և սահմանի երկայնքով հետ քաշել զորքերը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրամիության դիվանագիտական ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր` նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը։ Ասվում էր նաև, որ կողմերի զինված ուժերը պետք է ներկայիս սահմանից անվտանգ հեռավորություն պահպանեն միջադեպերը բացառելու համար։
«Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է խոչընդոտում նման լուծումը, նա սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային պայմանավորվածությունների չկատարելու իր գործելակերպը»,– նշեց նա` ավելացնելով, որ դա վերաբերում է գերիների ազատ արձակմանը, ուժի չկիրառմանը, Լաչինի միջանցքի անխափան գործունեությանը։
Նյութն ՝ այստեղ