Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա

Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա

Տեղ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա։ «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում կա, ինչն, իհարկե, շատ լավ է։ Հուսով ենք՝ ապաքինումը դրական ընթացքով կլինի», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մյուս զինծառայողների մոտ նույնպես դրական տեղաշարժ կա. «Ամեն ինչ լավ է լինելու»։ Նախարարն այցել է զինծառայողներին, մաղթել շուտափույթ ապաքինում։ Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր:

Leave a Reply

Your email address will not be published.