Ինչպե՞ս է ադրբեջանցի զինվորը աննկատ Սիսիանից Կապան հասնել. Գեղամ Մանուկյան

Ինչպե՞ս է ադրբեջանցի զինվորը աննկատ Սիսիանից Կապան հասնել. Գեղամ Մանուկյան

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի` խայտառակ դեպք է, երբ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին շուրջ 115 կմ աննկատ կարողացել է քաղաքից քաղաք տեղաշարժվել։
Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ սահմանը հատել են Նախիջևանի հատվածից։ Նրանցից մեկին ոստիկանությունը բռնել է սահմանը հատելու հաջորդ օրը։ Իսկ երկրորդ զինծառայողին ՀՀ տարածքում հայտնաբերել և ձերբակալել են երեք օր անց։
«Այն փաստը, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է ազատ լինել ՀՀ տարածքում… Մարդու հավատ չի գալիս, որ նա Սիսիանից Կապան է հասնել։ Դա ինքնին արտառոց և խայտառակ դեպք է»,–ասաց Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական հակահետախուզական, փաստաբանական, հազար ու մի տեսակ պաշտոնները՝ փորձում էր բացատրել, որ կարող է հետ է գնացել։ Նման դեպք էլի է եղել, երբ 2020 թվականի հուլիսյան դեպքերին փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով մոլորվել էին»,–ասել է նա։
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.