Ադրբեջանը պահանջ է հնչեցնում ՀՀ գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը պահանջ է հնչեցնում ՀՀ գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

«Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում»,- ասել է նա։ Սիմոնյանի խոսքով՝ իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: «Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:

Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.