Գործող իշխանությունները պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից. Չալաբյան

Գործող իշխանությունները պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից. Չալաբյան

Մեր գործող իշխանությունները, որոնք ցավոք հրավեր ստանալուց հետո անգամ չեն ներկայացված այս համաժողովին, պատրաստ են այսօր հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Պրահայում եւ Սոչիում դրանց արած նրանց հայտարարությունները փաստացի դա են: Նրանք պատրաստ են իջեցնել Արցախի կարգավիճակը որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության  իրավունքների խնդիր եւ բացահայտ դրա մասին խոսում են: Դա ֆունդամենտալ նահանջ է այն ամենից, ինչինմենք հասել էինք  յդ պայքարի արդյունքում: Գործող իշխանությունը իր գործողությունները փաստարկում է աշխարհաքաղաքական անբարենպաստ  իրավիճակով եւ ռազմական պարտությամբ: Նա փորձում է այսօր հիմնավորել, որ այլընտրանք չկա եւ Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը վտանգում է Հայաստանը, որ դա բաց է թողնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները եւ Ադրբեջանի ուժային գերկայության պայմաններում դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն Հայաստանը կորցնի իր տարածքները եւ ի վերջո, ինքնիշխանությունը»,-ասաց նա:Չալաբյանը հարց ուղղեց. «Սակայն արդյոք իսկապես այդպես անհույս է վիճակը, արդյոք մի պահային անբարենպաստ իրավիճակ չի կարող պատճառ հանդիսանալ, որ մենք այսօր հաննվելով երկնչելով  շրջենք պատմության այս էջը եւ փաստորեն, փակենք հայ ազգի պատմությունը:  Համակերպվենք նրա հետ, որ չունենք ազգային ապագա , որ մենք դառնում ենք համաշխարհային քաղաքակրթության աննշմար, անդդեմ մասնիկ եւ շարունակում ենք այդպես ապրել: Արդյոք մենք իսկապես սպառել ենք մեր ուժերը: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ փորձենք մեր ուժերը իմի բերել, փորձենք մեր մտավոր ներուժը համադրել:

Մենք մեր մեջ նոր միտք, նոր ուժ, նոր լուծումներ պետք է գտնենք այդ պայքարը շարունակելու համար: Պետք է ամենախորքային հարցերը մեզ տանք: Արցախի համար պայքարը պայքար է մեր լինելության համար»:

Leave a Reply

Your email address will not be published.