ՀՀ իշխանությունն առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրն աթոռի պաշտպանությունն է․ արցախցին մնացել է միայնակ

ՀՀ իշխանությունն առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրն աթոռի պաշտպանությունն է․ արցախցին մնացել է միայնակ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ գրել է որ Արցախն արդեն 125 օր է՝ շրջափակման մեջ է, ընդգծելով , որ արցախցին մնացել է միայնակ։

«Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելն առաջին անհրաժեշտության ապրանքների՝ բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն: Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները: Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով: Հայաստանի իշխանությունն իր առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է` ինչ գնով էլ լինի: Արցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների, մտահոգությունների ու բազմաթիվ պրոբլեմների մեջ ու այս պայմաններում և՛ դիրք է պահում, և՛ ահռելի սահմանագիծ, որովհետև շփման գծից այն կողմ արցախցու թուլությանը, չպայքարելուն, հանձնվելուն սպասող թուրքն է` իր չփոփոխվող ձեռագրով, նկարագրով և ծրագրերով: Պինդ կաց, Արցա՛խ», – նշել է նա։

Նյութն  ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.