Պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը դեռ դադարեցված է

Պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը դեռ դադարեցված է

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Սոթքի ուղղությամբ կրակ են բացել նաև ապրիլի 16–ին։
Ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դեռ դադարեցված է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է  «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ապրիլի 14-ին 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ է բացել հանքավայրի ուղղությամբ: Դրա հաջորդ օրը` ապրիլի 15-ին, կրակոցները վերսկսվել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։
«Թե՛ երեկ, թե՛ այսօր, երբ հերթափոխը փորձել է աշխատանքի անցնել, կրակոցներ են եղել։ Անվտանգության նկառատումներից ելնելով` ընկերության աշխատանքները դադարեցված են»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published.