Նիկոլ Փաշինյանը վաղն ԱԺ-ում կլինի. ընդդիմությունը մասնակցելու է նիստին

Նիկոլ Փաշինյանը վաղն ԱԺ-ում կլինի. ընդդիմությունը մասնակցելու է նիստին

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կմասնակցեն Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել են , որ կմասնակցեն վաղվա նիստին։

Նշեք, որ վաղն Ազգային ժողով է գնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Leave a Reply

Your email address will not be published.