Առաջիկա օրերին Տեղում վիրավորում ստացած զինծառայողին պլանավորում են բաժանմունք տեղափոխել։
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման մեջ դրական տեղաշարժ կա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,–ասաց նա: