ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին և տղամարդ, ներկայանալով մայր և որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված վիճակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են վերոհիշյալ հյուրանոց և համար են վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը և հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ փորձել է դիմել փախուստի: Սակայն վերջինս հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
36-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Մանրամասն ՝ այստեղ