Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի պատճառով Հայաստանը չի տուգանվել. Գիլոյան

Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի պատճառով Հայաստանը չի տուգանվել. Գիլոյան

Տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանը տուգանվել է 300 հազար եվրոյի չափով։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի պատճառով Հայաստանը ոչ մի տուգանքի չի ենթարկվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Դա զազրախոսություն է, ոչ մի ֆինանսական տույժ չի եղել»,- ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published.