Դեռ ունենք 44-օրյայի զոհերի աճյուններ, որոնք չեն հուղարկավորվել. Անահիտ Ավանեսյան

Դեռ ունենք 44-օրյայի զոհերի աճյուններ, որոնք չեն հուղարկավորվել. Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ղզրույցում նշել է , որ ` չնայած զոհվածների մասունքները փորձաքննության են ենթարկվել նաև արտերկրում, սակայն ծնողները հրաժարվում են ընդունել այդ արդյունքները։
 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել։ Նրա խոսքով` չհուղարկավորված աճյունների թվաքանակի շեշտակի նվազում չի եղել։
«Այո, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները, որոնք գիտականորեն և փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում ԴՆԹ հետազոտում են անցել և նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ»,-ասաց Ավանեսյանը։

Leave a Reply

Your email address will not be published.