Ես կարող եմ ապացուցել, որ որևէ մեկին միջանցք չեմ խոստացել․ Նիկոլ Փաշինյան

Ես կարող եմ ապացուցել, որ որևէ մեկին միջանցք չեմ խոստացել․ Նիկոլ Փաշինյան

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մինչև կոնֆլիկտի ու հարաբերությունների կարգավորման խոչընդոտների մասին Նիկոլ Փաշինյանը ասաց, որ  Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է ու ինքը դա չպետք է քննարկի որևէ մեկի հետ, սա արդյոք մեր ապաշնորհ քաղաքականության արդյուքնն է։

«2017թ. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ու հարցին, թե ինչու գործընթացը առաջ չի գնում, ասել է, որ Ադրբեջանը ԼՂ հարցը համարում է իր ներքին հարցը ու նաև դա է պատճառը։ Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին։ Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ այդ ինչ միջանցքի մասին եք խոսում, ասում է՝ խոստացել է, պետք է միջանցք տա, հիմա խոստումը չի կատաում, դրա համար են այս խնդիրները։  Ես կարող եմ ապացուցել, որ չեմ խոստացել որևէ մեկին նման բան։ Այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ հարց չկա, այն լուծված է, դա 44-օրյա պատերազմի արդյունք է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությւոնների կարգավորման ֆունդամենտալ խնդիրներից մեկը փոխադարձ անվտսահությունն է։

Leave a Reply

Your email address will not be published.