Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորության համար այս տարի արդեն 1132 դիմում է ստացվել. Նախարար

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորության համար այս տարի արդեն 1132 դիմում է ստացվել. Նախարար

2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա  ունենալու հնարավորություն ընձեռող  ծրագիրը, Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ծրագրի մեջ, հիշեցնենք, ընդգրկվել են նաև պատերազմում զավակ կորցրած մայրերը:

«Եթե անցյալ տարի ունեցել ենք 842 դիմում, այս տարվա միայն առաջին եռամսյակի շրջանակներում արդեն 1132 դիմում  ենք ստացել», – նշեց նախարարը:

Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 0.2 պրոմիլային կետով, իսկ  մինչև 5 տարեկան երեխաներինը՝ 0.6 պրոմիլային կետով:

«Մայրական մահացության ցուցանիշը ևս նվազում է. 2021-ին, ցավոք սրտի, պայմանավորված կորոնավիրուսով՝ ունեինք աճ, քանի որ այդ ընթացքում «Դելտա» շտամը ագրեսիվ էր հղիների նկատմամբ, բայց մենք կարողացել ենք վերադառնալ մինչկորոնավիրուսային մեր ցուցանիշներին, ու 2022 թվականին գրանցվել է 8 մահ», – հավելեց Ավանեսյանը:

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.