Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Պեսկով

Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իր հայտարարություններից մեկի մեջ նշել է , որ Ռուսաստանը ողջունում է կողմերի այն բոլոր քայլերը, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության լիցքաթափման հանգեցնել։  Կրեմլում համարում են, որ Ղարաբաղի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլը, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին կնպաստի հետագա առաջխաղացմանը», – ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը:
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.