Տեղում վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել բուժկենտրոնից

Տեղում վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել բուժկենտրոնից

Արամ Թորոսյանը հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն էլ արդեն գնահատվում է ծանր։
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների շրջանում արդեն կան դուրս գրվողներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով` առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ամբուլատոր բուժում է ստանում:
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար: Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական»,–ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նյութն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.