Փետրվարի 24-ին, ժամը 11:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford Wagon» (վարորդ՝ Ա․Գ․, ծնված 1991 թ․) և «Kia Forte» (վարորդ՝ Է․ Մ, ծնված 2003 թ․) մակնիշների ավտոմեքենաները։