Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը

Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը

Ղազարյանը Մանասյանի ընտրությունը հաստատող ԱԺ որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ գործոն է մատնանշել։
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել ԱԺ որոշումը, որով Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել։ Այս մասին տեղեկանում ենք Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Ղազարյանն էլ ընդդիմության ՄԻՊ պաշտպանի թեկնածուն էր։
Ղազարյանը պնդում է, որ վերահիշյալ որոշումը ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է կայացվել, իսկ Մանասյանը ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու է։
«Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» օրենքը։ Համաձայն դրա` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), իսկ տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու»,–գրել է Ղազարյանը։
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.