Դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք այն. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին

Դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք այն. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին

Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային Ժողովում նշեց, որ ինքը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է խաղաղության օրակարգին։ Նա նման հայտարարություն արեց ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում։
«Մեզ համար կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։ Իսկ որ ընդհանրապես երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել` ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում` սեփական անվտանգության համար»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց` ինքը պատրաստ է և հույս ունի, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի` իր հասցեագրած խնդիրների հասցեագրման շրջանակներում։
Նա հավելեց` խաղաղության պայմանագիր են ստորագրում (եթե, իհարկե, ստորագրեն), քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում։ Իսկ ստորագրման պարագայում, ըստ նրա, հավանականությունը քիչ է, որ այդպես կլինի։
Միաժամանակ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին` նա հավելեց, որ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններ է անում, որպեսզի ՀՀ–ն տրվի դրան և տեղավորվի այն պլանի մեջ, որն Ադրբեջանն իր մտքում ունի։
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.