Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան

Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Փաշինյանը նշել է , որ ՀՀ–ն գծել է ՀԱՊԿ–ի դիտորդների տեղակայման հետ կապված մտահոգությունների սահմանը։
Ոչ միայն Ռուսաստանը, այլն նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ սահմաններին ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելություն տեղակայելու հարցին։
«Մենք մեր մտահոգությունների սահմանը գծել ենք, և, ըստ էության, մեր մտահոգությունը կամ մեր ցանկությունը, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ–ի, և՛ տարածաշրջանի համար։ Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,–ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը, համեմատական անցկացնելով ՀԱՊԿ–ի և ԵՄ–ի միջև, նշեց, որ ԵՄ–ի առաքելությունը ՀԱՊԿ–ի հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։
Մանրամասն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.